Category: Հայրենագիտություն

Նշանավոր գործիչներ և իրադարձություններ

 

1661191_483199098452417_1955208435_narm1

Ո՜չ թե հողով և հացով,

Այլ քարերով ես հարուստ.

Քարին քնար քանդակող ձանճարներով ես հարուստ:

Համո Սահյան

Հայ անվանի բանաստեղծ Համո Սահյանը մեծ հպարտությամբ է խոսում մեր ժողովրդի հանճարեղ զավակների մասին: Հայ ժողովուրդ, իսկապես շատ է ունեցել նշանավոր, մեծանուն դեմքեր, որոնք իրենց ներդրումն են ունեցել տարբեր բնագավառներում: Նրանցից յուաքանչյուրն անսահման սիրել է իր հայրենիքը: Այդ մեծ սերն իր արտահտությունն է գտել նրանց բոլոր գործերում:

Հովհաննես Թումանյանը մեր ազգային մեծ բանաստեղծն է: Նա գրել է և’ մեծերի, և’ փոքրերի համար: Թումանյանի հեքիաթները մեզանից յուրա­քանչյուրին ուղեկցում են վաղ մանկությունից: Մենք մեծանում ենք, իսկ Թումանյանը նորից մեզ հետ է:

Հայ ժողովուրդը շատ նշանավոր բանաստեղծներ և գրողներ է ունեցել, սակայն Թումանյանն է, որ արժանացել է «Ամենայն հայոց բանաստեղծ» կոչ­մանը: Թումանյանը իր ժողովրդի կողքին է եղել նրա համար ամենածանր պահերին: Այսպես, օրինակ՝ նա օր ու գիշեր 1915 թվականի Մեծ Եղեռնից մի կերպ փրկված հայ գաղթականների հետ էր: Նա շրջում էր Էջմիածնի մայր տաճարի բակում հավաքված, խեղճ, անօգնական գաղթականների մեջ և օգնում նրանց:

Գիտե՞ս ով է  քանդակել Սասունցի Դավթի արձանը: Մեր քաղաքի հրապարակներից մեկը գարդարող այս հրաշալի արձանի հեղինակը Երվանդ Քոչարն է: Հայ անվանի քանդակագործը այնպես է կերտել Սասունցի Դավթին, որ նա ասես թռչում է’ հարվածի պատրաստ թուրը ձեռքին: Դավթի ձին հրեղեն է, թվում է, թե նա ուր որ է կպոկվի իր պատվանդանից՝ ժայռից: Ձիու սմբակների մոտ դրված բրոնզե գավաթից ջուրը թափվում է և լցվում է ավազանը: Տաղանդավոր քանդակագործը դրանով ցանկացել է ցույց  տալ, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է, և իր ազատության համար նա պատրաստ է պայքարել մինչև վերջ:

Սասունցի Դավթին է պատկերել նաև հայ անվանի նկարիչ Հակոբ Կոջոյանը: Նա ստեղծել է «Սասունցի Դավիթ» էպո­սի նկարազարդումների մի ամբողջ շարք: Կոջոյանը այնպես է պատկերել մեր ամենասիրելի հերոսին, որ նրա մեջ երևում են հայ ժողովրդին բնորոշ հատ­կանիշները’ հայրենասիրությունը, ազա­տասիրությունն ու արդարամտությունը: Սասունցի Դավթի հերոսական հատկա­նիշները փոխանցվել են հայ ժողովրդի շատ զավակների:

Հայ ժողովրդի նշանավոր զավակներից մեկն է Հովհաննես Բաղրամյանը: Նա հայ զորավար է, որը կռվել է 1918 թվականին Սարդարապատում, հետա­գայում՝ Հայրենական մեծ պատերազմի տարինե­րին, ղեկավարել է զորամասեր, ապա դարձել ռազմաճակատի հրամանատար: Այդ ռազմաճա­կատում կռվում էին ոչ միայն հայեր, այլև ռուսներ, ուկրաինացիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ: Նա արժանացել է զինվորական ամենաբարձր կոչումներից մեկին՝ մարշալի կոչման:

Իսկ այստեղ պատկերված է մեր ժամանակի հերոսներից՝ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը: Նա ապրել է արտասահմանում, սովորել է Բերկլիի, Կալիֆոռնիայի և Անգլիայի Օքսֆորդի համալսա­րաններում: Սակայն, երբ հայրենիքը վտանգի մեջ հայտնվեց, նա առաջիններից մեկն էր, որ առանց վարանելու զենք վերցրեց և կռվեց իր հայրենիքի  համար: Մոնթե Սելքոնյանը հերոսի մահով զոհվեց Արցախի ազատության համար: Այդպիսի հերոսների շնորհիվ է, որ այսօր Արցախը ապրում է խաղաղ, իսկ արցախցին իր հողի տերն է:

վիկտոր

Վիկտոր Հսւմբարձումյանը մեծ գիտնական է: Նրա անունը հայտնի է ամբողջ աշխարհում: Նա զբաղվել է աստղագիտությամբ: Երկար տարիներ ղեկավարել է իր հիմնաղրած Բյուրականի աստղադիտարանը և Հա­յաստանի գիտությունների ակադեմիան: Վ. Համբարձումյանը այնքան մեծ հեղինակություն է ունե­ցել, որ ընտրվել է Գիտնականների միջազգային միության նախագահ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Հ. Թումանյանի ո՞ր ստեղծագործություններն ես կար­դացել:

<Համերգ>,   <Մոծակն ու մրջյունը>, <Գիքորը>,  <Թմբկաբերդի  առումը>  <Ախթամար>

 

2.Հայ ժողովրդի ո՞ր հատկանիշներն է խորհրդանշում Սասունցի Դավիթը:

Սասունցի Դավիթը   խորհրդանշում է հայ ժողովրդին հատ­կանիշներից                                                   հայրենասիրությունը, ազա­տասիրությունն ու արդարամտությունը:

3.Հայ ժողովրդի ուրիշ ի՞նչ հերոսներ և նշանավոր գործիչներ գիտես:

Հերոսներ-Գարեգին Նժդեհ,  Վարդան Մամիկոնյան,  զորավար  Անդրանիկ,

Գործիչներ-Եղիշե Չարենց, Ղազարոս Աղայան,  Ավետիք  Իսահակյան

 

4.Քո կարծիքով’ ո՞վ կարող է կոչվել հերոս: Խաղաղ ժամանակ կարելի՞ է հերոսանալ:

 

Հերոս  կարող է կոչվել այն մարդը,  որը  իր  կյանքը ու գործունեությունը  նվիրում է իր ժողովրդին:Այո,  կարելի է հերոսանալ,  եթե  ինչ  որ  անձնանվեր  գործ  կատարես  քո  ժողովրդի  համար: