Category: մայրենի

Լուսինն ու Ոստրեն

                        

Ոստրեն մինչև ականջները սիրահարված էր լուսնին: Ինչպես կախարդված, նա ժամերով սիրահարված հայացքը չէր կտրում գիշերային լուսատույից:Դարանակալած անկուշտ ծովախեցգետինը նկատում է, որ ամեն անգամ, երբ ամպերի ետևից դուրս է գալիս լուսինը, ոստրեն բացում է իր խեցին, մոռանալով աշխարհում ամեն ինչ: Եվ նա որոշում է ուտել ոստրեյին:Մի անգամ գիշերը, լուսինը դեռ նորնոր էր դուրս եկել և ոստրեն, սովորականի պես, «բերանը» բացած աչքերը հառում է նրա վրա: Ծովախեցգետինը վերցնելով քարը՝ նետում է ուղիղ ոստրեյի խեցու մեջ: Լուսնի լույսի սիրահարը փորձում է փակել  խեցին, բայց արդեն ուշ է՝ քարը խանգարում է փակվելուն:Այսպիսի ճակատագիր է սպասվում յուրաքանչյուրին, ով չի կարողանում թաքուն պահել իր խորը զգացմունքները: Ուրիշների գաղտնիքներ որսացող աչքեր և ականջներ միշտ էլ կգտնվեն:

 

 

1Որն է առակի  ասելիքը։

Առակի  ասելիքն  այնն  էոր  պետք է   զգացմունքները   քո  մեջ  պահես։

 

2․Թվարկիր հերոսներին և բնութագրիր յուրաքանչյուրին մեկ բառով:

Ոստրեկախարդված

Լուսինլույսի  սիրահար

Ծովախեցգետինըանկուշտ

 

 

 

3․Համառոտիր տեքստի առաջին և չորրորդ նախադասությունները:

Ոստրեն մինչև ականջները սիրահարված էր լուսնին։

Ոստրեն սիրահարված էր։

 

Եվ նա որոշում է ուտել ոստրեյին: Նա  որոշում  է։ 

Դուրս գրիր 5 գոյական, 5 ածական:

Գոյականականջներըհայացքըծովախեցգետինըլուսինըաչքերը

Ածականանկուշտ  սիրահարված, խորըբացածորսացող

 

Դուրս գրիր ածանցավոր և բարդ գոյականներ /3-ական/

Ածանցավորգիշերայինսովորական   սիրահարված փակվելուն

Գոյական-սիրահարը,  ճակատագիր, ծովախեցգետին, 

 

4․Դուրս գրել 5 բայ՝ նշելով դեմքը, թիվը, ժամանակը

 

որոշում  է-դեմք-անորոշ  ձև

թիվը-եզակի

ժամանակ-ներկա

 

հառում  է-դեմք-անորոշ  ձև

թիվը-եզակի

ժամանակ-ներկա

 

 

 

նկատում էդեմք-անորոշ ձև

թիվը-եզակի

ժամանակ-ներկա

 

 

բացում է-դեմք-անորոշ  ձև

թիվը-եզակի

ժամանակ-ներկա

 

 

խանգարում  է-դեմք-անորոշ  ձև

թիվը-եզակի

ժամանակ-ներկա

 

 

Թեսթ 14

 

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

– Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

– Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    կողքին, վարդ, տարօրինակ,  անգամ

 

  1. Փուշ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:

Բակում  խաղալու   ընթացքում  փուշը   ծակեց ձեռքս:

Սուր խոսքը  փշի  նման  կարող է ծակել:

 

  1. Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
    ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

 

 

 

 

  1. Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:

Գրիչը-գոյական

Այդպես-դերանուն

Լքել-բայ

Մատը-գոյական

 

  1. Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:

տներ-գոյական

անկյուններ-գոյական

սուր-ածական

կառուցված  էին-բայ

 

 

  1. Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
    ա/ճամփորդեց-ճամփորդել
    բ/պետք է վճարեք-վճարել
    գ/ասաց-ասել
    դ/երազում էր-երազել

 

  1. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:

Շենքերի  տանիքներն էլ էին կլոր:
 

 

 

  1. Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր:
բ/Խաչն իմն է  զորությունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
դ/Այսորվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

 

  1. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Ջովանինոն  շատ  էր  սիորւմ  ճամփորդել:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

 

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Հողից վերև՝
    Փոքրիկ արև,
    Վրան՝ հազար
    Սերմ ու տերև:
    Արևածաղիկ

 

  1. Ո՞րն է տրված նախադասության ենթական:
    Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
    բերանը-ենթակա

 

  1. Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
    Հայտնվել էր այնպիսի  երկրում  որտեղ  ոչ  մի  սուր  բան  չկար:

 

  1. Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
    Լրիվ տուգանքը չորս ապտակ  է,  կեսը՝  երկու:

Վարդը պոկելու  համար  կվճարեր  դրա  կրկնապատիկը,  որպեսզի  այդ  գումարով  վարդի               տնկիներ  գնվեր  և   աճեցնել:

 

  1. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
    ա/որովհետև վճարել էր տուգանքը
    բ/որովհետև պարեկը արդարացի էր
    գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
    դ/որովհետև միամիտ էր

 

  1. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Ոչ՝:

Թեսթ 15

Թեսթ 15

 


Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ։ Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու (փշուր)։ Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց։
Քիչ առաջ, երբ կայծակը պտտվում էր հովտի և բլուրների վրա և մտածում էր ճայթել ու դեռ չէր ճայթել, քուռակի մայրը մեղմ խրխինջով կանչեց քուռակին. քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է, ճայթյունը վախեցնելու է քուռակին, իսկ քուռակը կարծեց` մայրն իրեն կանչում է կուրծք տալու և ականջ դրեց ինքն իրեն, ականջները շարժեց և ուկնդրել սկսեց ինքն իրեն, թե ինքն արդյոք ուզում է կուրծք ուտել, և այնքան էլ չէր ուզում ուտել, ուզում էր խոտերից ու ծաղիկներից հոտ քաշել և մեկիկմեկիկ ճանաչել խոտերը, և հենց այդ ժամանակ ճայթեց կայծակը։ Քուռակը խրտնեց ու վազեց դեպի մայրը, բայց շատ էր վախեցել, մորը չէր տեսնում, ուրիշ կողմ էր փաչում։ Մայրն ուզեց գնալ դեպի քուռակը, բայց վզի պարանը խանգարեց։ Եվ մայրը քուռակին խրխինջով կանչեց իր մոտ։
Քուռակը մեկ ամսվա քուռակ էր, միամսյա նրա կյանքում դա առաին կայծակն էր։ Նա պատսպարվեց մոր լանջի տակ։ Մոր լանջի տակից, ականջները սրած, քուռակը մի քիչ լսեց անձրևի (թմբկահարումը) կաղնու տերևներին, մի քիչ նայեց ժայռին, մասրենու թփին, կաղնուն, աչքերը թարթեց և մոռացավ, որ ինքը վախեցել է կայծակի ճայթյունից, կարծեց` ինքը մոր մոտ էր եկել կուրծք ուտելու։ Գանգուր սև պոչիկը թափահարելով՝ քուռակը մտավ մոր փորի տակ։ Պառավ ձին ոտքը ետ դրեց և թուլացրեց կաթի երակները, որպեսզի իր քուռակը (ազատ) ծծի և կուշտ ծծի։
Դա աստղազարդ քուռակ էր, այսինքն՝ ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով։ Ոտքերը բարակ ու երկար էին։ Ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ էր։ Ինքը կարծես եղյամոտ էր, ետևի աջ ոտքը՝ ձյունոտ։ Վիզը բարակ ու երկար էր։ Գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման։ Այդ հովտի առվից ջուր խմելու էին գալիս եղնիկներ, ուլեր ու գառներ, նաև՝ այդ ձին, որ շատ քուռակներ էր ունեցել, բայց այս քուռակը այս (կանաչ) դաշտի ամենագեղեցիկ արարածն էր։ Բաշը և պոչը սև էին։ Մենք չգիտեինք, թե ինչպիսին են քուռակի աչքերը, որովհետև նա խրտնում էր, և մենք չէինք կարողանում մոտենալ նրան, բայց ասենք, որ այդ քուռակի աչքերը շատ գեղեցիկ աչքեր էին, քանի որ ձիերի աչքերը գեղեցիկ են լինում, շրջապատն արտացոլվում է ձիերի աչքերում։ Քուռակի աչքերում հիմա արտացոլվում էին կաղնին, ծաղիկները, մասրենին, իր կարմիր մայրը և ամբողջ կանաչ հովիտը։
Նա մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով։ Անձրևի կաթիլը գլորվեց մտավ նրա ոտքերի արանքը, և նա խրտնեց ու փախավ մոր մոտից։ Մայրը նրան ետ չկանչեց. անձրևը դա□արել էր, կայծակ այլևս չէր ճայթելու, և հիմա արև էր։

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դուս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    փախչում, դադարել, առաջին,   կուրծք
  2. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հոմանիշները:
    կարծր պինդ, ամուր,

Մայրը նան, նանե,

Ուրիշ այլ, մյուս,

Ձյունոտ- ձյունաթաթախ, ձյունաթաթավ

 

  1. Ի՞նչ է նշանակում ունկնդրել բառը.
    ա/համաձայնվել
    բ/լսել

գ/տեսնել

դ/խոսել

 

 

  1. Նշված տարբերակներից որո՞ւմ է ճիշտ նշված երկվա երեխա դարձվածքի իմաստը.

ա/ վաղուց ծնված, խելոք
բ/շուտ ծնված, շուտ մեծացած
գ/անչափահաս, դեռ շատ փոքր
դ/իմաստուն

 

  1. Տեքստից դո՛ւրս գրիր եզակի թվով գործածված չորս գոյական և կազմի՛ր դրանց հոգնակին:

Կայծակ-կայծակներ

  Ժայռ-ժայռեր

  Մայր-մայրեր

Քուռակ-քուռակներ

  1. Դուրս գրի՛ր տեքստի փակագծերում դրված բառերը և դարձրո՛ւ բայեր:
    փշուր-փշրեց

Թմբկահարումը-թմբկահարում է

 ազատ – ազատեց 

կանաչ-կանաչեց

 

 

  1. Ո՞րն է տեքստում ընդգծված նախադասության ենթական
    Պառավ ձին ոտքը ետ դրեց և թուլացրեց կաթի երակները,

ա/ պառավ
բ/ձի
գ/կաթի
դ/երակները

 

 

 

 

  1. Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

 

ա/ Ուրիշի համար փոս փորողը ինքը կընկնի մեջը:
բ/Ինչ որ ցանես, այն կհնձես:
գ/Գայլի անունն է դուրս եկել, աղվեսը  աշխարհ քանդում:
դ/Լավ է՝մարդու աչքը  դուրս գա, քան անունը:


(աղվեսը, փորողը, աչքը, կհնձես)

 

  1. Տեքստից դուրս գրիր մեկ պարզ նախադասություն:

Վիզը  բարակ ու երկար  էր:

  1. Կետադրի՛ր տրված նախադասությունը:


Քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է

 

  1. Նկարագրի՛ր ինչպիսի՞ն էր ժայռը:

Ժայռը  կարծր  էր,  և  հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց։

  1. Ինչո՞ւ էր մտահոգված քուռակի մայրը:

 

Քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է, ճայթյունը վախեցնելու է քուռակին:

 

 

 

 

 

 

 

  1. Ե՞րբ քուռակը մոռացավ, որ ինքը վախեցել է կայծակի ճայթյունից:

Քուռակը  մոռացավ  վախը այն  ժամանակ   երբ   պատսպարվեց   մոր լանջի         տակ: 


14.Նկարագրի՛ր քուռակին:

Դա աստղազարդ քուռակ էր, այսինքն՝ ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով։ Ոտքերը բարակ ու երկար էին։ Ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ էր։ Ինքը կարծես եղյամոտ էր, ետևի աջ ոտքը՝ ձյունոտ։ Վիզը բարակ ու երկար էր։ Գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման։ Բաշը և պոչը սև էին: Այդ քուռակի աչքերը շատ գեղեցիկ աչքեր էին: Նա մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով։

 

15.Տեքստից ընտրի՛ր քեզ դուր եկած նախադասությունը:

Մոր լանջի տակից, ականջները սրած, քուռակը մի քիչ լսեց անձրևի (թմբկահարումը) կաղնու տերևներին, մի քիչ նայեց ժայռին, մասրենու թփին, կաղնուն, աչքերը թարթեց և մոռացավ, որ ինքը վախեցել է կայծակի ճայթյունից, կարծեց` ինքը մոր մոտ էր եկել կուրծք ուտելու։

Արշիլ Գորկի

 

1904թ. Վանի նահանգի Հայոց ձոր գավառի Խորգոմ գյուղում ծնվեց Ոստանիկ Ադոյանը:

Մտածկոտ և երազկոտ այս տղան չէր ցանկանում մասնակցել հասակակիցների մանկական խաղերին և օրերն անց էր կացնում լճի ափին` ավազի վրա զարմանահրաշ պատկերներ ստեղծելով:

Նա շատ դժվարին և յուրօրինակ կյանք ապրեց: Մանուկ հասակում ծանր հիվանդացավ և զրկվեց խոսելու ընդունակությունից: Հիվանդությանը հաջորդեց երկարատև բուժումը: Պատանի էր, երբ մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նահանգներում Ոստանիկը բազմաթիվ զրկանքներ տեսավ: Չափահաս տարիքում նա ստեղծեց գլուխգործոցներ: Պայքարում էր չքավորության դեմ, հետո հիվանդացավ քաղցկեղով և նրան վիրահատեցին, այնուհետեւ ավտովթարի ենթարկվեց եւ կորցրեց ձեռքը, իսկ հետո էլ ինքնասպանություն գործեց իր արհեստանոցում…

Ոստանիկ Ադոյանի անունը շատերը չեն լսել: Նա իր համար մի նոր անուն էր ընտրել` Արշիլ Գորկի, և հենց այս անունով էլ հայտնի դարձավ ողջ աշխարհին, որպես անցած հարյուրամյակի մեծագույն նկարիչներից մեկը:

Կեղծանվան ընտրությունը պատահական չէր: 1916-1920թթ. Ոստանիկ Ադոյանն ապրել է Էրիվանում և Թիֆլիսում, որտեղ էլ առաջին անգամ ծանոթացել է Մաքսիմ Գորկու կենսագրությանը: Նրա կարծիքով, մեծ հումանիստի և իր կյանքի պատմությունները բավական նման են:

Վանի ինքնապաշտպանության ժամանակ Գորկին օգնում էր աշխարհազորայիններին: Նրանց զենք, փամփուշտ, հագուստ և սնունդ էր տանում, վերադառնում էր միայն ուշ երեկոյան: 1915թ. հունիսի 15-ին, վերցնելով մի քանի օրվա սննդի պաշար և մի քիչ էլ գումար, Ադոյանների ընտանիքն ուղևորվեց Երևան: Ողջ ունեցվածքը թաղեցին տան բակում, կարծում էին, որ շուտով կվերադառնան, սակայն…

Հունիսի 25-ին հասանք Էջմիածին: Էջմիածնում մնացինք երեք շաբաթ: Բակում էինք ապրում: Շուտով սկսեցին հիվանդություններ տարածվել և այդ ժամանակ Գորկին փրկեց մեզ: Նա մի սայլ բերեց և ասաց. «Պետք է հեռանանք այստեղից»: Հուլիսի 16-ին եկանք Երևան: Ապրում էինք կայարանամերձ փողոցում: Դա շատ խղճուկ տեղ էր: Մայրս աշխատում էր որբանոցում, իսկ Գորկին` տպարանում: 1916թ. քույրերս` Ագապին եւ Սաթենիկը, մեկնեցին Ամերիկա: Ես հաճախ էի Արշիլի հետ խոսում իր ծանր վիճակի մասին, սակայն նա անընդհատ ասում էր. «Ես կաշխատեմ, դուք չպետք է անհանգստանաք, ամեն ինչ լավ կլինի»: Այո՛, նա հավատում էր, որ ամեն ինչ լավ կլինի: Մենք իրար շատ էինք սիրում: Դպրոցի դասերից հետո Գորկին աշխատում էր հյուսնի արհեստանոցում, իսկ երեկոյան տպարանից գրքեր էր բերում կազմելու համար: Այսպես առանց հանգստի աշխատելով գումար էինք վաստակում: Գորկին ուզում էր, որ մայրիկը ոչնչի կարիք չզգա: Ցավոք, շուտով մայրիկն՝ ուժասպառ լինելուց հիվանդացավ: Գորկու ստացած գումարը չէր բավականացնում սնունդ գնելու համար: Մորս վիճակը գնալով վատանում էր, և 1919թ. մարտի 20-ին նա հանկարծամահ եղավ մեր ձեռքերում: Ընդամենը 39 տարեկան էր, իսկ մենք դեռ փոքր էինք: Մայրս Գորկու համար իսկական աստվածուհի էր: Մայրիկը միշտ մեզ բանաստեղծություններ էր կարդում, սովորեցնում էր սիրել բնությունը, Վանը, Հայաստանը: Մորս նկարելիս Գորկին կտավի մեջ դնում էր իր հոգին:

1925թ. Գորկին մեկնում է Նյու Յորք, որը համարվում էր Ամերիկայի գեղանկարչության կենտրոնը: Արշիլը զգում էր, որ կհասնի արվեստի բարձունքներին:

Արշիլ Գորկու «Նկարիչը եւ մայրը» կտավն առանձնանում է յուրահատուկ հմայքով: Մոր նուրբ դիմագծերում տխրության ծով է: Հայացքը հպարտ է, շուրթերը սեղմված են, իսկ գեղեցիկ խելացի աչքերը լի են վախով: Այս աչքերի մեջ երևում է ժողովրդի բնավորությունը: Ոստանիկի աչքերը լայն բացված են, սուր ականջներն` ընդգծված, իսկ ձեռքին ծաղիկներ են: Քիչ ծռված շուրթերն, ասես, ուզում են ժպտալ, սակայն չեն կարողանում: Ասես երեխայի հոգու մեջ մի վերք է բացված, նա չի կարող կեղծել և ժպտալ այս կյանքին:

Գորկին մահացավ ավելի վաղ, քան կարողացավ իրագործել իր երազանքը` վերադառնալ Հայաստան: Մահացավ միայնության մեջ…

Առաջադրանքներ՝

  1. Ինչպիսի՞ երեխա էր մանուկ նկարիչը:

Մտածկոտ և երազկոտ  տղա էր:Նա  չէր ցանկանում մասնակցել հասակակիցների մանկական խաղերին և օրերն անց էր կացնում լճի ափին` ավազի վրա զարմանահրաշ պատկերներ ստեղծելով:Նա շատ դժվարին և յուրօրինակ կյանք ապրեց:Մանուկ հասակում ծանր հիվանդացավ և զրկվեց խոսելու ընդունակությունից: Հիվանդությանը հաջորդեց երկարատև բուժումը:

  1. Ինչո՞ւ նա ընտրեց Արշիլ Գորկի կեղծանունը;

Նրա կարծիքով, մեծ հումանիստի և իր կյանքի պատմությունները բավական նման են, այդ  պատճառով  էլ  նա  ընտրեց  Արշիլ Գորկի   կեղծանունը:

  1. Ինչպե՞ս էր ապրում նկարչի ընտանիքը Երևանում:

Ապրում էին կայարանամերձ փողոցու: Դա շատ խղճուկ տեղ էր: Մայրս աշխատում էր որբանոցում, իսկ Գորկին` տպարանում:Դպրոցի դասերից հետո Գորկին աշխատում էր հյուսնի արհեստանոցում, իսկ երեկոյան տպարանից գրքեր էր բերում կազմելու համար: Այսպես առանց հանգստի աշխատելով գումար էինք վաստակում:Գորկու ստացած գումարը չէր բավականացնում սնունդ գնելու համար:

 

  1. Ներկայացրու Արշիլ Գորկու «ՙՆկարիչը եւ մայրը» նկարը:

Արշիլ Գորկու «Նկարիչը եւ մայրը» կտավն առանձնանում է յուրահատուկ հմայքով:Մոր նուրբ դիմագծերում տխրության ծով է: Հայացքը հպարտ է, շուրթերը սեղմված են, իսկ գեղեցիկ խելացի աչքերը լի են վախով: Այս աչքերի մեջ երևում է ժողովրդի բնավորությունը: Ոստանիկի աչքերը լայն բացված են, սուր ականջներն` ընդգծված, իսկ ձեռքին ծաղիկներ են: Քիչ ծռված շուրթերն, ասես, ուզում են ժպտալ, սակայն չեն կարողանում: Ասես երեխայի հոգու մեջ մի վերք է բացված, նա չի կարող կեղծել և ժպտալ այս կյանքին:

 

  1. Դուրս գրիր թվականները և գրիր բառերով;

1916-հազար  ինը  հարյուր   տասնվեց

1920-հազար  ինը  հարյուր   քսան

1919-հազար  ինը  հարյուր տասնինը

1925-հազար  ինը  հարյուր   քսան  հինգ

1904-հազար  ինը  հարյուր  չորս